Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանդել և քանդում ենք մեր տունը: Հրաշքներ չեն լինում, նման մոտեցումով ապրողների բազմությունը երկիր չի կառուցում եւ չի ունենում. Արթուր Աթանեսյան. «Ազգ»

Հոկտեմբեր 20,2023 11:23

«Ազգ»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը: 

— Ամեն ինչից զատ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ու անգամ հասարակ մարդիկ քննադատում ու մեղադրում են միմյանց՝ Արցախի նման ճակատագրի համար: Բայց եթե ինքներս մեզ հետ անկեղծ լինենք ու կարճ բանաձեւենք՝ ով, որտեղ ու ինչպես է «մեղք գործել» հայկական երկրորդ հանրապետության հարցում, ապա ի՞նչ պատկեր կստանանք:

— Այո, բոլորս մեղավոր ենք: Պետք չէ փորձել արդարանալ կամ արդարացնել, կամ էլ այլոց մեղադրել: Եթե ՀՀ Երրորդ Հանրապետության օրոք գոնե մեկ անգամ կաշառք եք տվել կամ վերցրել, պաշտոն եք կորզել կամ պաշտոնի նշանակել «քավոր-ծանոթ-բարեկամ» մեթոդով՝ իմանալով, որ այդտեղ մեկ ուրիշն ավելի լավ կաշխատեր, եթե ձեր միջավայրն աղտոտել եք եւ չեք հավաքել, ավելին՝ գետնին թքելով ենք ման եկել, եթե մարդկանց անտեղի վիրավորել ու քննադատել եք, եթե խուսափել եք հանրօգուտ աշխատանքից՝ ասելով, թե «թող ուրիշներն անեն», եթե փնովել ենք բանակն ու վերեւից նայել զինծառայողներին, եթե միմյանց հետ շփվելու փոխարեն «բազար» եք արել եւ անում, կարգապահ լինելու փոխարեն էլ ամեն ինչի վրա «թքած եք ունեցել», եթե «կռուտիտ» անելով եք հարցեր կարգավորել, այլոց վատաբանելով եւ խանգարելով՝ ինքնահաստատվել, եթե ապրել եք «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձեւով, եթե ձեր երեխաներին բացի շատ ուտելուց, այֆոն ուզելուց, մյուսներին ձեռք առնելուց, քսան հոգով մեկին խեղճացնելուց եւ զինծառայությունից խուսափելուց ոչինչ չեք սովորեցրել,  եւ այլն, ապա քանդել եւ քանդում ենք մեր տունը՝ կոչվի այն Հայաստանի երրորդ, թե վեցերորդ հանրապետություն: Նման մարդկանց այլ հասարակություններում պատժում են, ծաղրում, ամեն տեղից վտարում, իսկ մեզանում՝ ընդունում, հանդուրժում, նորմալ եւ սովորական համարում, անգամ՝ հարգում են եւ ենթարկվում նրանց: Հրաշքներ չեն լինում, նման մոտեցումով ապրողների բազմությունը երկիր չի կառուցում եւ չի ունենում, անգամ՝ եթե անմարդաբնակ մոլորակում ապրեր եւ չունենար թշնամիներ: Մեզանում վատը միշտ խանգարել է լավին, օգտվել, չարաշահել, փչացրել է:

Բայց երբեք ուշ չէ փոխվել, խելքի եւ ուշքի գալ: Յուրաքանչյուր օրն այդ պատճառով է նաեւ սկսվում առավոտից: Կարծես մարդուն հնարավորություն է տալիս նորից փորձել, զրոյից սկսել, նորովի ապրել, մաքրվել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031