Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի դեմ ատելությունը նոր բարձրակետի է հասել: Ալիեւը միայն հայերի մասին է խոսում. ադրբեջանցի բլոգերը հաստատում է պատմաբան Դյուքլերի կարծիքը՝ Ալիևի գործողությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են. «Ազգ»

Հոկտեմբեր 20,2023 10:53

Պատմության շրջասացությամբ կեղծիք տարածող պետությունը վերահաստատում է, որ ահաբեկչական կառույց է, չի հանգստանա, մինչեւ չլուծի իր գոյության գլխավոր արդարացումը՝ տարածաշրջանը հայերից, Հայաստանից «մաքրելու» վաղեմի իղձը: Դրա մասին են վկայում նաեւ Ադրբեջանը ներսից ճանաչող մեդիաոլորտի պրոֆեսիոնալներ, ինչպիսին է Մահամադ Միրզալին (Mahammad Mirzali), որի դեմ, անգամ երկրից դուրս, շարունակում է աշխատել է Ալիեւի բռնատիրական պատժիչ ռեժիմը:

Գերմանական «Վելթը», կարեւոր նկատելով ֆրանսիական «Ֆիգարոյում» (Le Figaro) նրա հետ տպագրված հարցազրույցը, այն թարգմանաբար ներկայացրել է «Պատերազմի մասնակիցները պարծենում էին, որ գլուխներ են կտրելու» վերնագրով, հոկտեմբերի 6-ին՝ Էլիզաբեթ Փիերսոնի (Elisabeth Pierson) հեղինակությամբ: Նախաբանում արդեն կարդում ենք՝ ԼՂ-ից բռնագաղթից հետո Բաքուն հավաստիացնում էր, որ հայերը չպետք է երկյուղեն: «Սա սուտ է, զգուշացնում է ընդդիմադիր բլոգեր Մահամադ Միրզալին: Վերջինս Ադրբեջանում ձերբակալվել, կտտանքների է ենթարկվել, քանի որ համարձակվել է դատապարտել տեղի քաղաքական գործիչների կոռուպցիան, այնուհետ 2016-ին փախել Ֆրանսիա: Այնտեղ էլ հաջողել է ողջ մնալ՝ իր դեմ մի քանի մահափորձից հետո: Այժմ նրա անվտանգությունն ապահովում են ոստիկանները: Հարցազրույցը ծավալուն է, համառոտ կներկայացնենք՝ կարեւոր քաղվածքները մեջբերելով:

Առաջին հարցին, թե «հավատ պիտի՞ ընծայել Ալիեւի խոստմանը, թե հարգելու է ԼՂ հայերի իրավունքները», բլոգերը պատասխանում է «հայերը հիմար չեն, ձեր, ինձ նման սոցցանցերում տեսել են այն տեսանյութերը, որում ադրբեջանցի զինվորները դանակը ձեռքներին հայտարարում էին, թե անհապաղ ուզում են գլուխ կտրել: Ալիեւը խոստանում է հայերին, թե իրավունքները հարգելու է եւ միաժամանակ ստիպում է տները լքել: Եթե լավ նախագահ էր, ինչպես ինքնիրեն է ներկայացնում, կարտոնե՞ր արցախցիների ելքը: Ստեր են»:

Ֆրանսիացի պատմաբան Վինսենթ Դյուքլերը 2019 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բնագավառում գիտակրթական և հասարակական գործունեության համար:

«Պատմաբան Վինսենթ Դյուքլերի (Vincent Duclert) կարծիքով այս իրադարձությունները հայոց ցեղասպանության շարունակությունն են» ակնարկում է «Վելթը»՝ ակնկալելով Միրզալիի գնահատականը: «Ցավոք, ճիշտ է, պատասխանում է ադրբեջանցի աքսորված բլոգերը եւ շարունակում՝ հայերի դեմ ատելությունն իմ երկրում վերջին տարիներին նոր բարձրակետի է հասել: Ի հեճուկս ներքին բոլոր խնդիրների՝ աղքատության, գործազրկության, նախագահ Ալիեւը միայն հայերի մասին է խոսում: YouTube-ում էլ կարող եք տեսնել՝ դա միակ թեման է: Նա այդ ատելությունը բորբոքում է նույնիսկ անչափահասների մեջ: Մուլտֆիլմերում չարը միշտ հայ զինվորն է: Դպրոցում, դասագրքերում Հայաստանը միայն որպես «Արեւմտյան Ադրբեջան» է արձանագրված:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031