Փրկության միջազգային կոմիտեն (IRC) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու կոչ է անում: Կոմիտեն ընդգծում է, որ ԼՂ հակամարտության վերջին սրումը ստիպել է գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությանը ավելի քան 100 000 անձանց փախչել։
Մարդկանց մեծ մասը ստիպված է եղել շատ արագ լքելը տները՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով։ Ձմեռը մոտենում է և այդ մարդիկ հիմա հրատապ կարիքներ ունեն։
Տեղահանվածներն ունեն նաև հուզական տրավմա, ուստի և աջակցության կարիք` հակամարտության հետևանքներից վերականգնվելու համար: