Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հասարակությունն ինչպե՞ս հասավ այս օրվան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 20,2023 10:39

Հավաքական առումով, հանրությունն արագ հաշտվեց այս իրողության հետ` համարեց, որ այլ ելք ու ճար չկա: Գտավ, որ մենք բավարար չափով պայքարել ենք` չենք հասել հաջողության եւ պետք է հաշտվենք պարտության մտքի ու Արցախը կորցնելու իրողության հետ: Համարեց, որ Արցախի համար տրված զոհերը «հանուն ոչնչի» էին, ուստի չարժե շարունակել պայքարը եւ նոր զոհեր տալ: Մտածեց, որ հետագա պայքարը կնշանակի սովամահության մատնել 100 հազարից ավելի մարդու, եւ ավելի ճիշտ է նրանց արտագաղթը կազմակերպելն ու մի ամբողջ երկիր, այն էլ` երկիր դրախտավայր, վայրի, արյունարբու ագրեսորին հանձնելը:

Կամ՝ գիտակցեց, որ նման թուլամորթ իշխանություն ունեցող ժողովուրդն անզոր է պայքարել անկախության համար, նրան միանգամայն արժանի է խեղճուկրակ, մի բուռ հողի վրա ծվարած ապրելը կամ էլ աշխարհե աշխարհ` գաղթականի ցուպը ձեռքին դեգերելը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031