Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել ենք պատգամավորներին հավաքել մի վայրում, բայց չի ստացվում: Թվում է, թե  այս հարցն այժմեական չէ. Մարսել Պետրոսյան. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 20,2023 10:27

Մշտապես Նիկոլ Փաշինյանի թելը թելող Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը կարծում է, որ Արցախի կառավարությունը եւ պատգամավորները պետք է համագործակցեն Հայաստանի իշխանությունների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը Մարսել Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչու Արցախի խորհրդարանը, որը փաստացի այս պահին լուծարված չէ, արտահերթ նիստ չի հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց բարձրացնում: Վերջինս ասաց, որ արտահերթ նիստ ցանկացած պահի կարելի է հրավիրել, դա արդեն ԱԺ աշխատակազմի խնդիրն է եւ այն անձնավորության, որը փոխարինում է ԱԺ նախագահին:

«Ես օրեր առաջ իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել եւ առաջարկել էի ստեղծել ժամանակավոր կառավարություն, հնարավորություն ընձեռել այդ կառավարությանը, որպեսզի տեղահանված արցախցիներով զբաղվի, այսպես կոչված՝ վտարանդի կառավարություն: Իմ առաջարկը, սակայն, արձագանք չի գտել, չգիտեմ՝ ինչու: Մենք փորձել ենք պատգամավորներին հավաքել մի վայրում եւ նախապատրաստական աշխատանքներ տանել, բայց չի ստացվում: Ինձ թվում է, թե պատգամավորների մեծ մասի համար այս հարցն այժմեական չէ»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որն ապօրինի գերեվարման մեջ է գտնվում այս օրերին, փոխարինում է նրա տեղակալը՝ Գագիկ Բաղունցը, որը նույնպես «Միասնական հայրենիք»-ից է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031