Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կա՞ ըմբռնում այս արտակարգ իրավիճակում մեր արտակարգ անելիքի մասին. «Ազգ»

Հոկտեմբեր 20,2023 10:15

Կա՞ն այդպիսի նշաններ, որ Հայաստանում ըմբռնում կա այս արտակարգ իրավիճակում մեր արտակարգ անելիքի մասին: Խոսքը ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության, ինչպես նաեւ հանրային լայն շրջանակների մասին է: Բոլոր այս մակարդակներում էլ առկա է անցյալի, մինչեւ այս պահը եղածի իներցիան՝ նեղ, պատկանելության շահերի սպասարկմամբ, իսկ երկրի հանդեպ ահռելի վտանգի առկայությամբ մտածողության կտրուկ փոփոխություն առայժմ չի նկատվում: Մինչդեռ մի քանի հարթության մեջ, առնվազն, մոտեցումների շրջադարձային փոփոխություններ են պետք.

-Դադարել այն թեզերը գեներացնելուց, իբր Ադրբեջան ու ընկ. տասնապատիկ ուժեղ են մեզանից, եւ մենք չենք կարող նրանց դիմադրել. այդպիսի բան չկա, դա պարտության տանող թեզ է, մանավանդ՝ հենց հիմա, Մերձավոր Արեւելքում բռնկված պատերազմը բոլորին է զգուշավոր դարձրել ավելորդ շարժումներից, բոլորն էլ կորցնելու շատ բան ունեն, այդ թվում՝ Իսրայելի դաշնակից Ադրբեջանը: Այդ դադարելը պետք է վերաբերի ոչ միայն վերը նշված շրջանակներին, այլ հավասարապես՝ լրատվամիջոցներին, որոնք տրամադրություն եւ հանրային իմունիտետ ձեւավորող են:

-Դադարել մանր հակասությունները սրելուց ներքին քաղաքական կյանքում, հանրային խմբերում, կենտրոնանալ արտաքին վտանգի դեպքում՝ երկրի անվտանգությունն ապահովող ծրագրերի վրա:

-Դադարել երկատվելուց Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, այդ երկու ուղղությամբ էլ շահերի համադրումը պետք է լինի առաջնայինը, ոչ թե հակասությունների սրումը: Ձեզ պահեք ձեր համակրանքներն ու հակակրանքները /էլ ավելի վատթար է՝ գործակալական պարտավորությունները/, քաղաքականությունը մի՛ տեղափոխեք զգացմունքների դաշտ, դա կործանարար է, բոլոր դեպքերում պետք է գործի սառը պրագմատիզմը: Ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՄՆ-ը՝ հավաքական ու մասնավորեցված Արեւմուտք, իրե՛նց շահերով են առաջնորդվում, մի տրվեք քաղցր խոստումներին, առաջ մղեք այն մասնագետներին, որոնք ունակ են ռացիոնալ հատիկը գտնել մեր արտաքին քաղաքականության կառուցման, ներքին ռեսուրսների հավաքագրման առումով: Ծիծաղելի է քաղաքական դաշտում եւ լրատվամիջոցներում առկա ռուսական կամ արեւմտյան բաց քարոզչությունը, դրանց հակադրությունը, ազատագրվեք այդ բոլորից եւ գտեք հայկական շահերը սպասարկող ռազմավարության ոսկե միջինը՝ ելնելով միայն հայկական շահի հնարավորինս սպասարկմամբ մոտեցումներից:

Այս թեզերը կարելի է շարունակել: Աշխարհն արագորեն մտել է առճակատման նոր փուլ, բոլորն են հայտնվել նոր, ոչ ստանդարտ իրավիճակներում, Հայաստանի քաղաքական-հանրային էլիտան եւս պետք է վերակառուցվի եւ վերափոխվի, պետք է դրսեւորի նոր, ոչ ստանդարտ որակներ, դուրս գա ավանդաբար գծված ձեւաչափերից՝ նոր իրականությանը համապատասխան գործելակերպ ու ռազմավարություն կազմավորելու համար: Ժամանակ չունենք ուշանալու, ուշանալը նոր պարտություն է:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031