Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանել՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով

Հոկտեմբեր 20,2023 09:19

«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով…

Է՛ս ա եվրոփարիսեցիների հոտնկայս ծափահարություններին արժանացած «ժողովրդավարությունը»։

ԼՐԱՑՈՒՄ. Գրառումը կատարելուց հետո ինձ մեսինջերով տեղեկացրեցին ևս 4 նման դեպքերի մասին։ Փաստորեն համատարած, աջ ու ձախ տուգանում են»։

Այս առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ՆԳՆ ոստիկանություն, որին ի պատասխան հայտնել են հետևյալը.

«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ:

ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով:

Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031