«Հայաստանը պետք է շատ ակտիվ համագործակցի այն երկրների հետ, որոնք մեզ պետք է զենքով օգնեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։
Նա հիշեցրեց, որ զենք գնելու համար Հայաստանը մեծ գումար է փոխանցել Ռուսաստանին, բայց մինչև հիմա ոչինչ չի ստացել։
«Ֆրանսիան է հիմա պատրաստակամ, Հնդկաստանն է տալիս, ժամանակին Չինաստանից էլ ենք զենք ներկրել», -հավելեց նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: