Հայտնում ենք, որ գործադրված ներկազմակերպական ջանքերի շնորհիվ ԱՄՆ Արևմտյան շրջանում վերահաստատվեց շրջանի դաշնակցական ընտանիքի միասնությունը:
Կայացած լուծման շնորհիվ, այսօր, շրջանի ՀՅԴ ղեկավարությունը ստանձնել է յոթ անդամներից բաղկացած Կենտրոնական կոմիտեն հետևյալ կազմով՝ ընկերներ Ավո Քեշիշյան (ներկայացուցիչ), Հրայր Պալյան, Տիգրան Տեր-Սարգիսյան, Մարտիկ Կապուտյան, Արմեն Չալյան, Շահեն Տերտերյան եւ Քրիս Քեոսյան:
Մեր ազգի ու հայրենիքի դիմագրաված այս ծանրագույն ու օրհասական պայմաններում դաշնակցական յուրաքանչյուր ընկեր և համակիր պետք է ցուցաբերի բարձրագույն աստիճանի խոհեմություն, շրջահայացություն և ընկերականություն, որպեսզի համախմբված ուժերի գերլարմամբ շրջանը կարողանա կատարել իրեն վերապահված կարևոր դերը՝ հանուն «Հայաստանի և հայության ազատագրության դատի»:
ՀՅԴ Բյուրո