ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
Արագածոտնի ️ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի հետ նախարարը շրջայց է կատարել կացարաններում, ծանոթացել պայմաններին, զրուցել տեղահանվածների հետ, ապա նրանց տեղեկացրել ՀՀ Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերի մասին։
Պաշտոնատար անձինք լսել են բռնի տեղահանվածների կարիքները, խնդիրները. դրանք գույքագրվել են և առաջիկայում կստանան լուծումներ։
Նախարար Սանոսյանն ընդգծել է՝ Կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի այս պահին բռնի տեղահանվածների կարիքները բավարարված լինեն։ Նա նաև հորդորել է պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում դուրս չմնան աջակցության տարբեր ծրագրերից։
Կարդացեք նաև
ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ