Նոյեմբերի 11-ից 20-ը Չերնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են, համապատասխանաբար, 38 եւ 32 հավաքականներ։ Հայաստանը մասնակցելու է երկու առաջնություններին էլ։
Մեր տղամարդկանց թիմում ընդգրկվել են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը։
Կանանց ընտանիքում տեղ են գտել Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Լիլիթ Մկրտչյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ