Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմ, սուտ, կործանարար դատարկախոսություն

Հոկտեմբեր 19,2023 21:12

ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Լիլիթ Գալստյանը գրում է.

Այսպես՝ խորիմաստ, ակադեմիական հայացքով, 2022-ի սեպտեմբերի 22-ին Աշտարակում  քննարկում էին  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում  ակադեմիական քաղաքը կառուցելու «կոնցեպտը»։

Այստեղ՝ խորիմաստ-ից հետո, բանալի բառը կոնցեպտն է, որն հայերեն հայեցակարգ բառի համարժեքն է։ Կոնցեպտի համաձայն նախատեսվում էր տարածքում տեղակայել 8 բուհ, իսկ քաղաքը նախատեսված էր լինելու մինչև 50 հազար մարդու համար։

Օրեր անց Արագածոտնի հանդերում Նիկոլն անձամբ էր ներկայացնում կոնցեպտը։

Այս օրերին իսկ ակնհայտ էր իշխանության հերթական «կոնցեպտի»  պղպջակայնությունը։   Բարձրաձայնեցի այդ մասին․ հարցերը բազմաթիվ էին՝  Հայաստանի ռազմավարական զարգացման ի՞նչ առաջնահերթությունների և հայեցակարգի վրա է կառուցված ծրագիրը,  աշխատաշուկայի ի՞նչ ուսումնասիրություն է ընկած նրա հիմքում, ո՞ր բուհերն են տեղափոխվելու և ի՞նչ սկզբունքների և չափանիշների վրա  է կառուցված ողջ հայեցակարգը և այլն։

Փորձեցի ԿԳՄՍ նախարարությունից ստանալ հարցերի պատասխանը և՝ զուր։  ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանն ասաց, որ վարչապետի տիրույթում է, ինքը չի կարող նյութեր տրամադրել, հանձնաժողով է ձևավորվել․․․

2022-ի սեպտեմբերի 22-ից յոթ ամիս անց միայն՝ post factum, 2023 թ․ ապրիլի 21-ին է/ N 585-Ա/  ՀՀ կառավարությունը որոշում ընդունել ստեղծել  «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որովհետև անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Հիշու՞մ եք․ այդպիսի մի  չգո հայեցակարգով էլ Բրյուսով-Ֆիզկուլտ-Մանկավարժական խառնարան էին ուզում ստանալ։

Կառավարության այսօրվա նիստից պարզ է դառնում, որ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու իշխանությունների «կոնցեպտն» ընդամենը իրենց բնորոշ պոպուլիստական փուչիկ էր, լայքաբեր մի անամոթ ու կործանարար դատարկախոսություն՝ Սնուպ Դոգի, Սու-երի,  կարմիր ժապավենով բացված ու չգործող գործարանների, անտռուսիկ զինվորների, անվառելիք տանկերի և առհասարակ  մեզ շրջապատող ամեն ինչի  մասին։

Դուք մի բանում հաստատ անգերազանցելի եք՝ դա սուտն է։ Իմ համոզմամբ մարդկային ամենածանր մեղքը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031