Aravot.am-ին հասած տեղեկություններով, շուտով կառուցվածքային փոփոխություններ տեղի կունենան «Հայփոստում»։
Մասնավորապես կլուծարվի «Արևմուտք» փոստային բաժանմունքի ցանցը, որն իր մեջ ներառում է երկու մարզեր՝ Արագածոտն ու Շիրակը, մարզերը կառանձնացվեն, ու Շիրակի մարզի «Հայփոստի» համակարգող կնշանակվի ՔՊ-ի շարքերը համալրած, այս համակարգի հետ բնավ կապ չունեցող մի անձ, որն իր ողջ կյանքում «վարձակալ» է աշխատել։
Ներկա պահին «Արևմուտք» փոստային բաժանմունքը գլխավորում է ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներից մեկը՝ Գոռ Ալեքսանյանը, որին սակայն փոխարինում են ՔՊ-ական դարձած էլեկտրիկով։
Մենք այս լուրի իսկությունը փորձեցինք ճշտել հենց Գոռ Ալեքսանյանից, որը սակայն կտրականապես հրաժարվեց մեկնաբանություն տալ։
Կարդացեք նաև
Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, «Հայփոստի» բոլոր ցանցերում սկսվել են կադրային փոփոխություններ, ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցը ևս սկսել են քաղաքականացնել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ