Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը ինքն էլ է հասկանում, որ Արցախի հարցը փակված չէ, նա մի մեծ բլեֆի վրա է խաղում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հոկտեմբեր 19,2023 17:51

Արցախի հարցը փա՞կ է, տարիներով տեւած հակամարտությունը 1-2 օրվա ընթացքում փակվե՞ց. այսօր «Հայաստանը՝ իբրեւ մի մեծ անկլավ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Ես ավելի քան համոզված եմ, որ Արցախի հարցը փակ չէ, չի կարող փակ լինել ապրիորի: Մեր տարածաշրջանի զարգացումները թույլ չեն տալիս, որ նման հարցերը փակ լինեն: Այստեղ աշխարհաքաղաքական շահ հետապնդող տերություններին պետք է այդ հակամարտությունը»:

Հարցին՝ չկա՞ վտանգ, որ այդ հակամարտությունը կտեղափոխվի Սյունիք՝ քաղաքագետը պատասխանեց. «Չկա, որովհետեւ Սյունիքը վերջին գիծն է, որից հետո տարածաշրջանի, ընդհանրապես մայրցամաքի աշխարհաքաղաքականությունն է փոխվում: Այն պահից, երբ թուրքերը սկսեցին պայքարել Սյունիքի համար, դա մահացու վտանգ է Ռուսաստանի համար, շատ մեծ սպառնալիք է Եվրոպայի համար, Իրանի համար է խնդիր, Արաբական աշխարհի համար: Ընդհանրապես փոխվում է ամբողջ համաշխարհային քաղաքականության տրամաբանությունը: Ես համոզված եմ, որ այդ վտանգավոր գծից պետք է մի քիչ այլ կողմ մտցնել: Ալիեւը ինքն էլ է հասկանում, որ Արցախի հարցը փակված չէ, նա մի մեծ բլեֆի վրա է խաղում: Ստեփանակերտում ամեն մի հոգեկան հիվանդին դարձնելով մեդիաաստղ՝ փորձում է ցույց տալ՝ դե, հայերը այստեղ են, նորմալ են, կկարողանանք այս հարցը կարգավորել: Իրենք հասկանում են, որ հայերի բացակայությունը այս տարածաշրջանից իրենց վրա ճնշման մեծ աղբյուր է»:

Նա ասաց, որ մենք՝ որպես ազգ, պետք է պատրաստ լինենք արցախահայության վերադարձին հայրենիք, պետք է այդ խնդրի շուրջ աշխատենք արցախահայության հետ, ոչ թե երկու կիլո բրնձի հարց լուծենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ալիեւվը այո հացկանում էր որ իր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչվելուց հետո այլեւս Արցախյան հարցը ՀՀ-ի կողմից տարածքային նկրտում ներկայացնելը չի աշխատելու՝այլ օրակարգում մնում է արցախցիների ինքնորոշման իրավունքը՝դրա համար շուտափույթ բացեց միջանցքը՝չկա արցախահայություն-չկա ինքնորոշման իրավունք։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031