«Ա1+». Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Արցախից։
Կառույցը հայտնում է, որ քիչ թվով մարդիկ են մնացել իրենց տներում՝ կա՛մ կամավոր, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ:
Կարմիր խաչը հանդիպել է մի տղամարդու, որը ապրում է առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում: Մյուսները շնորհակալ են հաց ու ջուր ստանալու կամ ԿԽՄԿ-ի հեռախոսներից օգտվելու համար, որպեսզի փորձեն կապ հաստատել ընտանիքի կամ ընկերների հետ:
ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է մի տղամարդ, որը ապրում է իր 92-ամյա հոր հետ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ լքել է Արցախը, քանի որ նա մի քանի շաբաթ է, ինչ հոսանքազրկված է, հեռուստացույց կամ ռադիո չկա։
Կարդացեք նաև
«Հեռվից տեսա, որ եկել եք։ Ես պատրաստվում էի ջուր հավաքել և տեսա, որ դուք այնտեղ եք։ Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր մարդ է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»,-ասել է Ահարոն Ղազարյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: