Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ իրավակարգավորում կամ սահմանափակում չի նախատեսում` կամավոր ատեստավորումը չհաղթահարելու հիմքով աշխատանքից ազատված բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին ուսուցիչ աշխատելու թույլտվությունից զրկելը

Հոկտեմբեր 19,2023 21:00

Այն տեղեկությունը ըստ որի կամավոր ատեստավորումը չհաղթահարելու հիմքով աշխատանքից ազատված ուսուցիչները չեն կարող մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին` չի համապատասխանում իրականությանը։

1.Մինչ այս պահը որևէ ուսուցիչ լինի նա միջին մասնագիտական թե բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող, չի ազատվել աշխատանքից` կամավոր ատեստավորման արդյունքում ոչ բավարար արդյունք գրանցելու հիմքով

2.Այո՛ ԿԳՄՍ նախարարը 11 հոկտեմբերի 2023 թ. N 128-Ն հրամանով փոփոխություններ և լրացումներ է կատարել ԿԳ նախարարի 15 ապրիլի 2013 թ. N 396-Ն հրամանի մեջ, որում ասվում է. «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

Հրամայում եմ

1.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 3-րդ կետում «ուսուցչին:» բառը և կետադրական նշանը փոխարինել «ուսուցչին, իսկ հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների ուսուցիչների դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:» բառերով:

2) 4-րդ կետում «դասաժամ» բառից հետո լրացնել «(հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների ուսուցիչների դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան)» բառերով:

3) 5-րդ կետում «Մրցույթը» բառը փոխարինել «Հաստատության կողմից մրցույթ» բառերով:

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հաստատություններում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից Հայաստանի Հանրապետության մարզերի բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղված համապատասխան մասնագետի առկայության դեպքում տվյալ թափուր տեղի համար մրցույթ հայտարարվում է սույն կարգին և Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած գործուղման կարգին համապատասխան:»:

5) 8-րդ կետում «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինել «մարզերի» բառով:

6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր տեղին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող անձը (այսուհետ՝ մասնակից):»:

7) 16-րդ կետից հետո լրացնել նոր 16.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«16.1 Փորձարկվող առարկաների ուսուցիչների համար դասավանդման ձևը և պահանջները սահմանվում են տվյալ առարկայի ծրագրով:»:

8) 17-րդ կետի 9-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում):»:

9) 20-րդ կետի 4-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) սույն կարգի 17-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված դեպքում չի ներկայացրել պահանջվող տեղեկություն:»:

10) 21-րդ կետում «տեղեկացնելով» բառը փոխարինել «պատշաճ կերպով ծանուցելով» բառերով:

11) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Հանձնաժողովը կազմվում է 5 անդամից` տնօրեն (տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող), տնօրենի տեղակալ, համապատասխան մասնախմբի ղեկավար, մեկ ուսուցիչ՝ տվյալ հաստատությունից և մեկ ուսուցիչ՝ հանրակրթական այլ ուսումնական հաստատությունից՝ համաձայնությամբ, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումից ներկայացուցիչ՝ համաձայնությամբ: Եթե հաստատությունը չունի տնօրենի տեղակալ կամ համապատասխան մասնախմբի ղեկավար, ապա նրանց փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ հաստատությունից այլ ուսուցիչներ:»:

12) 76-րդ կետում «միավորներ» բառը փոխարինել «միավորներ՝ բացառությամբ սույն կարգի 76.1 կետով սահմանված դեպքերի,» բառերով:

13) 76-րդ կետից հետո լրացնել նոր 76.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«76.1 Եթե առավելագույն հավասար միավորներ հավաքած մասնակիցների թվում առկա է կամավոր ատեստավորումն անցած մասնակից, ապա ընտրվում է տվյալ մասնակիցը: Կամավոր ատեստավորումն անցած և առավելագույն արդյունք ցուցաբերած մեկից ավելի մասնակիցների դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը կամավոր ատեստավորման արդյունքում հավաքել է առավելագույն տոկոսային միավոր։ Կամավոր ատեստավորումն անցած, առավելագույն արդյունք ցուցաբերած և հավասար միավորներ հավաքած մեկից ավելի մասնակիցների դեպքում կազմակերպվում է քվեարկություն՝ քվեաթերթիկում (Ձև 4) ընդգրկելով կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների անունները: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը:»:

14) Ձև 1-ում «Կից ներկայացնում եմ» բառերից առաջ լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցել եմ կամավոր ատեստավորմանը` այո, ոչ (նշել)__________________ և հավաքել ______________ տոկոսային միավոր»:

15) Ձև 1-ի ողջ տեքստում «ընդգծել» բառը փոխարինել «նշել» բառով:

2.Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար` Ժ. Անդրեասյան» ։

3.«ՀՀ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում դրված այն տեղեկությունը ըստ որի ԿԳՄՍ նախարարի 11 հոկտեմբերի 2023 թ. N 128-Ն հրամանով` կամավոր ատեստավորումը չհաղթահարելու հիմքով աշխատանքից ազատված ուսուցիչները չեն կարող մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը։ Ես ուսումնասիրելով հիշյալ հրամանները չգտա նմանօրինակ բովանդակությամբ իրավակարգավորում։

4.ԿԳՄՍ նախարարի 11 հոկտեմբերի 2023 թ. N 128-Ն հրամանում գրված է` ԿԳ նախարարի 15 ապրիլի 2013 թ. N 396-Ն հրամանի 17-րդ կետի 9-րդ ենթակետից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում):»:

Սա պարզապես նշանակում է, որ եթե ուսուցչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմել է մի անձ, որը նախկինում կամավոր ատեստավորման է մասնակցել ու եթե չի հաղթահարել անցողիկ 60%-ի շեմը ապա այդ մասին պետք է մրցույթին հայտ ներկայացնելու ժամական պարտադիր համապատասխան ձևաչափով տեղեկություն ներկայացնի։ Եվ վերջ։

5.ԿԳՄՍ նախարարի 11 հոկտեմբերի 2023 թ. N 128-Ն հրամանով` փոփոխություններ և լրացումներ է կատարվել նաև ԿԳ նախարարի 15 ապրիլի 2013 թ. N 396-Ն հրամանի 76-րդ կետում` 76-րդ կետից հետո լրացնել նոր 76.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«76.1 Եթե առավելագույն հավասար միավորներ հավաքած մասնակիցների թվում առկա է կամավոր ատեստավորումն անցած մասնակից, ապա ընտրվում է տվյալ մասնակիցը: Կամավոր ատեստավորումն անցած և առավելագույն արդյունք ցուցաբերած մեկից ավելի մասնակիցների դեպքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը կամավոր ատեստավորման արդյունքում հավաքել է առավելագույն տոկոսային միավոր։ Կամավոր ատեստավորումն անցած, առավելագույն արդյունք ցուցաբերած և հավասար միավորներ հավաքած մեկից ավելի մասնակիցների դեպքում կազմակերպվում է քվեարկություն՝ քվեաթերթիկում (Ձև 4) ընդգրկելով կամավոր ատեստավորումն անցած մասնակիցների անունները: Եթե այս դեպքում էլ մեկից ավելի մասնակիցներ հավաքել են առավելագույն հավասար կողմ ձայներ, ապա ընտրվում է այն մասնակիցը, որին կողմ է քվեարկել դպրոցի տնօրենը:»:

6.«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի  26-րդ հոդվածի 1-ին մասը («Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը ավելի բարձր իրավական ուժ ունի քան ԿԳՄՍ նախարարի այս կամ այն հրամանը), որևէ իրավակարգավորում կամ սահմանափակում չի նախատեսում` կամավոր ատեստավորումը չհաղթահարելու հիմքով աշխատանքից ազատված բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին ուսուցիչ աշխատելու թույլտվությունից զրկելու կամ նրանց արգելելու մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար մրցույթին։

Վանո Կարապետյան

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031