Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օլիվիե Դըկոտինյի. Ֆրանսիան առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել աջակցել բարեկամ հայ ժողովրդին

Հոկտեմբեր 19,2023 17:11

Հոկտեմբերի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ Օլիվիե Դըկոտինյիին։

Մարզպետ Ա․ Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է մարզում հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության շրջանակներում կատարված միջոցառումները՝ կարևորելով միջտարածաշրջանային փոխգործակցության, ֆրանսերենի ուսուցման, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման, ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Մասնավորապես նշվեց սույն թվականի մայիսի 2-ին Վայոց ձորի մարզի և Օ Դը Ֆրանս ռեգիոնի միջև հաստատված համագործակցությունը, որի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց ընդլայնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և փոքրիկ, բայց արժեքավոր ներդրում ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում:

Կարևորվեց նաև մարզում գործող «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամ
աշխատանքը, որը շատ կարճ ժամանակամիջոցում, համախմբելով շուրջ հարյուր թարգմանիչների, թարգմանել և տպագրել է գրքեր նաև ֆրանսերենից՝ նպաստելով ֆրանսիական մշակույթի ու արժեքների տարածմանը ոչ միայն մեր մարզում, այլև ամբողջ երկրում:

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշեց, որ Ֆրանսիան առաջին օրերից իսկ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել բարեկամ հայ ժողովրդին։

Կողմերը հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կլինի ընդլայնված ձևաչափով, և դեսպան Օլիվիե Դըկոտինյին հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ մարզի տնտեսությանը, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների ներուժին, մշակույթին և ժողովրդին՝ հետագա համագործակցությունն ավելի ամրապնդելու և նոր նախաձեռնություններով համալրելու նպատակով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031