Երեկ Աջափնյակի դատարանի մոտ Սահակ Վարդանյանի վրա կրակած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել է: Սակայն նա, մեր տեղեկություններով, հրաժարվում է ցուցմունք տալ, մինչ այս պահը դեպքի մանրամասները չի պատմել իրավապահներին: Իսկ տուժողը դեռ ի վիճակի չէ ցուցմունք տալ:
Կրակոցների դեպքով տուժող Սահակ Վարդանյանը 2018-ին երեք տարով ազատազրկման էր դատապարտվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար: Ըստ մեղադրանքի՝ Վարդանյանն անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և վայրում ձեռք էր բերել հրազեն, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք 2018թ. մարտի 28-ին դիտավորյալ ապօրինի կրել է իր գոտկատեղի աջ հատվածում եւ նույն օրն էլ՝ կեսօրին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Երևան քաղաքում բերման էր ենթարկվել, նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են հիշյալ հրազենը և ռազմամթերքը:
Մեր տեղեկություններով Վարդանյանին կրակած անձը տարիներ առաջ Վարդանյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով չի անցել ու առնչություն չունի:
Վարդանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Ղազարյանը նույնպես մեզ հետ զրույցում հայտնեց, որ տեղեկություններ չունի կրակոցների դեպքից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ