«Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր և ղեկավար մարմնի նախկին անդամ Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեր կրթության եւ գիտության նախարարի երեխան սովորում է արտասահմանյան ԲՈՒՀ-ում, ինչը, իհարկե, նորմալ է՝ մանավանդ, եթե այդ գիտելիքները պիտի ծառայեցվեն մեր երկրին, բայց ուզում եմ հարց տալ հատկապես նրանց, նրանց կողմից ուղղորդվող քարոզիչներին եւ ազդեցության տակ, երկակի ստանդարտներով առաջնորդվող, քաղաքացիներին`
մի՞թե նորմալ է, երբ թիրախավորում են նման հարցադրումներով ու մտնում այսպես ասած` չթույլատրելի տիրույթ, ինչպես նախարարն է նշում, բայց քաղաքական օպոնենտներին, օրինակ՝ Մանե Թանդիլյանին թիրախավորելը նորմալ նաեւ պարտադիր երևույթ էր. ամենավերջին ու զզվելի ստերով լցնելով քաղաքացիների՝ հատկապես դատարկ ուղեղները։
Ինձ համար զզվելի են բոլոր դեպքերում, եթե քաղաքականությունը կառուցվում է ոչ թե գաղափարական արգումենտների այլ բամբասկոտության, արհեստական սկանդալների ու նմանատիպ ապուշությունների վրա, որի արդյունքն է այսօրվա դիմադիր ու ընդդիմադիր խայտառակ վիճակը… քաղաքապետի ընտրությունների արդյունքները վկա։
Կարդացեք նաև