ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց։ Արենի խոշորացված համայնքում բնակություն հաստատած՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 200 անձինք ստացան օգնության փաթեթներ, որոնք ներառում էին անկողնային պարագաներ, շարժական ծալովի մահճակալներ, հիգիենայի պարագաներ և սնունդ:
Օգնությունը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ Միասին հանուն Արենիի զարգացման ծրագրի միջոցով, որն իրականացնում է Արմավիրի զարգացման կենտրոնը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տարաբնույթ աջակցություն է ցուցաբերում տեղահանված բնակչությանը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
Կարդացեք նաև