Լրահոս
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանը՝ իր երեխայի օտարերկրյա բուհում սովորելու մասին․«Կարծում եմ, որ իմ երեխաների կրթության իրավունքը, անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել»

Հոկտեմբեր 19,2023 14:25

«Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության իրավունքը, անձնական որոշումների իրավունքը ոչ ոք չի կարող վիճարկել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով իր երեխաներից մեկի՝ արտերկրում սովորելուն։ Նա չասաց, թե որ երկրում է իր երեխաներից մեկը բարձրագույն կրթություն ստանում։

Նախարարը նշեց, որ իր երեխաները սովորել են հանրակրթական համակարգում։

Արդյոք ՀՀ բուհերի հետ հույս չեն կապում, այս հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարն ասաց՝ իր երեխաների մեկն է, որ բարձրագույն կրթության համակարգ է մուտք գործել եւ իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ կրթությունը շարունակում է։

Հարցին՝ այդ բուհը ՀՀ-ից դո՞ւրս է , նախարարը պատասխանեց․ «Դուք մտնում եք անձնական տիրույթ, որի իրավունքը բացարձակապես չունեք։ Իմ երեխաները, ինչպես մեր երկրում ցանկացած քաղաքացու երեխան, ազատ են որոշելու, որտեղ շարունակեն իրենց կրթությունը։ Որեւէ մեկը չի ասել, որ իմ երեխաներն այն պատճառով, որ իրենց մայրը որոշակի պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն կամ սահմանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031