Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Աշոտ Ս.-ից, որը հայտնել է՝ Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տնից խոշոր չափի գողություն են կատարել:
Պարզվել է, որ ժամը 12:30-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տան պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս, բարձրացել երկրորդ հարկ և այնտեղ գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանի բանալին գտնելով տան մեջ, բացել ու այնտեղից գողացել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը, որտեղից հափշտակել են 40 մլն դրամ գումար և խոշոր չափի ոսկյա զարդեր, պատկանում է Սամվել Ս.-ին, որը Արագածոտնի մարզում հայտնի անհատ ձեռներեց է և զբաղվում է շինարարական աշխատանքներով:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: