Parstoday. Իրանն Արաքս գետի աղտոտման վերաբերյալ ծանուցում է ներկայացրել Հայաստանին և հանքարդյունաբերական ընկերությանը:
Իրանի ջրային ռեսուրսների կառավարման ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից Իսա Բոզորգզադեն «Իլնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտման կապակցությամբ Իրանի գործողություններին, ասել է. «Արաքս գետի ջրի որակը և ղտոտվածությունն Իրանի էներգետիկայի նախարարության կարմիր գիծն է: Մենք ունենք որակը ստուգելու համատեղ աշխատանքային խմբեր և աղտոտման վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել հայկական կողմին և հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությանը»:
Բոզորգզադեն նշել է. «Մենք հետևում ենք, որպեսզի ջրի որակը չսպառնա մեր քաղաքացիների առողջությանը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: