Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից․ մեր քաղաքականությունն ու կոչն է՝ արտագաղթելու, ՀՀ-ից հեռանալու տարբերակը չդիտարկել»

Հոկտեմբեր 19,2023 13:38

«Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ չի ուզում հետեւություններ անել այս թեմայի հետ կապված․ «Գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, այսպես ասած՝ մի քիչ ժամանակ անցկացնելու։ Ես հույս ունեմ, որ շատ հստակ ենք մենք այդ ուղերձը տալիս, եւ նաեւ կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որպես առաջնային պլան, ունենալ Հայաստանի Հանրապետությունում մնալը: Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե ֆակտո կամ ցանկություն կամ հնարավորություն չի լինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում։ Ես կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան։ Մենք արդեն 100 միլիոն դոլարի հատկացում ենք արել, մենք ամենատարբեր ծրագրերն ենք իրականացնելու, բայց միջնաժամկետում մեր ծրագրերը ոչ թե լինելու են առանձին, այլ մենք անելու ենք այնպես, որ այդ ծրագրերը նույնքանով հասանելի լինեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որքան ՀՀ քաղաքացիներին։ Մեր քաղաքականությունն ու կոչն է, որ ՀՀ-ից արտագաղթելու, հեռանալու տարբերակը չդիտարկել»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031