Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շուտով կարող ենք ականատես լինել, թե ինչպես են Նիկոլն ու Ալիեւը փորձում արցախցիներին վերադարձնել Արցախ՝ Ադրբեջանին ինտեգրելու պայմանով»․ Լեւոն Հայրյան

Հոկտեմբեր 19,2023 13:25

Արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ արեւմտյան երկրներից ապաստան պահանջելով արցախցիների համար։ «Ճիշտ չէ, որ եկել ենք Ֆրանսիայի դեսպանատան մոտ, բայց երեք տարվա փախստականի մեր դեգերումները Երեւանի փողոցներում, մեր հանդիպումները կառավարության տարբեր պաշտոնյաների հետ՝ մեզ ստիպել են գնալ այս որոշմանը։ Մեզ այստեղ քաղաքացիություն չեն տալիս, փախստականի կարգավիճակ չեն տալիս։ Մեր այսօրվա վիճակի համար պատասխանատու երեք միջազգային հանցագործները՝ Նիկոլ Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը, դեռ հետ չեն կանգնել իրենց ծրագրից՝ արցախցիներին Ադրբեջանին ինտեգրելու հարցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանություններն այսօր բռնի տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ չեն տալիս, որպեսզի ստիպեն վերադառնալ Արցախ։ Ըստ նրա՝ արցախցիները Արցախ կվերադառնան միայն ու միայն այն պայմանով, եթե Արցախում լինի հայկական իշխանություն։ «Արցախից 100 հազար մարդ սահմանը չհատած՝ այստեղ որոշ դեմագոգներ սկսեցին հայտարարել, որ այն արցախցիները, ովքեր ցույց կանեն, օգնությունից պետք է զրկել։ Այսինքն՝ արցախցին այս երկրում իրավունք չունի նույնիսկ բողոքել իր վիճակից։

Դեսպանատներին մեր դիմելը երկու հստակ ուղերձ ունի։ Մեկը, որ ցույց տանք, որ այս երկրում մեզ արժանավայել չեն ընդունում, ապագա չունենք։ Երկրորդ, իսկապես պետք է մտածենք մեր երեխաների ապագայի մասին։ Շուտով կարող ենք ականատես լինել, թե ինչպես են Նիկոլն ու Ալիեւը փորձում արցախցիներին վերադարձնել Արցախ՝ Ադրբեջանին ինտեգրելու պայմանով»,- հավելեց նա։

Հայրյանն ասաց, որ այսօր Ֆրանսիայի դեսպանատանն են դիմում, առաջիկայում կդիմեն նաեւ Իտալիայի, Գերմանիայի, այլ երկրների դեսպանատներին։ Մոտ 5000 ստորագրությամբ դիմում արդեն հանձնել են Գերմանիայի դեսպանատանը՝ խնդրելով Արցախի հայ համայնքին ապաստան տրամադրել։

Ըստ Հայրյանի՝ հայրենիքից հեռանալը հեշտ քայլ չէ, այսքան տարի հույսով ու հավատով սպասել են, որ իշխանությունները պետք է Արցախը վերադարձնեին, իրենք էլ վերադառնային։ «Բայց վիճակը գնալով վատացավ, երեք տարի Երեւանի փողոցներում պայքար մղեցինք, ոչ մի արդյունքի չհասանք, Հայաստանի բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաների հետ հանդիպել ենք։ Նույնիսկ մեծ համաժողով են անցկացրել, խոստացել փախստականի կարգավիճակի հարցը լուծել, հետո թաղել են այդ հարցը։ Նիկոլ Փաշինյանի պապաներն ու հոպարներն իրեն ստիպում են ասել, որ Հայաստանում փախստական չկա։ Չկա փախստական, չկա խնդիր։ Ձգձգելով այս հարցը, մի մասին այստեղից հեռացնելու են, մյուս մասին սարքելու են Հայաստանի քաղաքացի, միայն թե աշխարհին ցույց տան, որ պրոբլեմ չկա»,- հավելեց Լեւոն Հայրյանը։

Նա արցախցիներին կոչ արեց համախմբվել՝ քննարկելու իրենց ապագան։ «Եթե մենք մեր ապագայի մասին հավաքական լուծումներ չընդունենք, մեր բոլորի հարցերը անհատական շատ վատ են լուծվելու»,- ընդգծեց նա։

Արցախցիների ներկայացուցիչների բարձրացրած հարցերը լսեց Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը՝ խոստանալով գրավոր պատասխան տալ բոլոր հարցերին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031