Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար

Հոկտեմբեր 19,2023 13:42

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար:

85 միլիոնանոց երկիրը սգում է մոտ 500 մուսուլմանի մահը: Իհարկե, Էրդողանը սրանով բարձրացնում է իր դերը իսլամական համայնքում: Սակայն դա չէ էական:

Արցախում զոհված մոտ 300 հայ տղերքի և հրդեհից ևս 200 խաղաղ հայ բնակչի համար հայկական պետությունում` Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել նույնիսկ զոհերի անվանական ցանկը: Ինչպես որ մինչև այսօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը:

Եթե հայկական պետությունը չի արժևորում մեր տված զոհերը, դա չի անի ոչ մեկ:

Այսպիսի բարի լույս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031