Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Շանթանու Նարայենին

Հոկտեմբեր 19,2023 13:04

 Հոկտեմբերի 18-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի արժանացած «ԱԴՈԲԵ» (Adobe) ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։

Շնորհավորելով ՀՀ պետական մրցանակին արժանանալու առիթով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց պարոն Շանթանու Նարայենի ներդրումը ՏՏ ոլորտում և կարևոր նկատեց, որ վերջինիս մտքի արգասիքները նպաստեն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը:

Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգահեռ եղել է նաև հայ մշակույթի և գիտական մտքի կերտողն ու արարողը՝ հանդիսանալով հայի ինքնության պաշտպանը և հարատևության երաշխավորը։

Պարոն Շանտանու Նարայենը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի անվտանգային խնդիրներին։ Կարևորվեց մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարական ձեռքբերումները։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031