Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին և զոքանչը

Հոկտեմբեր 19,2023 11:46

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ, լեգենդար «Ծաղիկներ» խմբի հիմնադիր, հայկական ծագում ունեցող Ստաս Նամինի (ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը) որդին և զոքանչը։ 30-ամյա ռեժիսոր Արտյոմ Միկոյանն ու վերջինիս  85-ամյա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են իրենց ամառանոցում։ Սպանությունը կատարվել է հոկտեմբերի 18-ի երեկոյան Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղում։

ԶԼՄ-ներում շրջանառվում է սպանության մի քանի վարկած։ «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին հաղորդում է, որ բարեկամների միջև վեճ է ծագել տունը վաճառելու հարցով։ Վիճաբանության ժամանակ թոռը սպանել է տատիկին, ինչից հետո զանգահարել է 30-ամյա եղբորը և խոստովանել կատարվածը։ Եղբայրը ժամանել է դեպքի վայր և սպանվել է տղամարդու կողմից։ Այնուհետև մարդասպանը զանգահարել է ոստիկանություն և խոստովանել է իր մեղքը։

Ռոման Միկոյան

Shot տելեգրամյան ալիքն էլ հաղորդում է, որ մարդասպանը Ստաս Նամինի խորթ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, որին զայրացրել է այն փաստը, որ իր տատը՝ Պոլինա Տկաչենկոն և կրտսեր եղբայրը՝ Արտյոմ Միկոյանը պարբերաբար քննադատել են իրեն,  խնդրել դադարեցնել թմրանյութերի օգտագործումը։ Ըստ տեղեկատվության՝ սպանությունը ևս կատարվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նշվում է նաև, որ Ռոման Միկոյանը նախկինում ևս մարդ է սպանել․ 2007 թվականին նա ոչ սթափ վիճակում մահացու վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ։ Նշվում է նաև, որ ոստիկաններին հաջողվել է բռնել կասկածյալին՝ Ռոման Միկոյանին, վերջինս հարցաքննվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031