2020 թվականի պատերազմից անցել է երեք տարի, սակայն պարզվում է՝ դատաբժշկական կենտրոնի սառնարաններում դեռ չհուղարկավորված, ծնողներին չհանձնված մասունքներ կան: «44-օրյա պատերազմում զոհված բոլոր այն զինծառայողների մասունքները, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, կառավարությունը պատրաստվում է հուղարկավորել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ հնարավոր չէ անգամ սառնարանային պայմաններում կանխել մասունքների քայքայումը։ «Կան մարմիններ, որոնց նույնականացումը հաստատվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ դատաբժշկական կենտրոնում, այլեւ այլ երկրներում իրականացված անկախ փորձագիտական եզրակացություններով… ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Ավանեսյանը։
Եթե այդքան արժանահավատ են ԴՆԹ փորձաքննության արդյունքները, ապա ո՞րն է պատճառը, որ ծնողները հրաժարվում են վերցնել իրենց որդիների մասունքները եւ հողին հանձնել։ Ավանեսյանն ասաց․ «Բավականին բարդ հոգեբանական վիճակում են գտնվում հարազատները: Չեմ կարող ասել, թե կոնկրետ որն է պատճառը։ Մի ցավալի իրողություն էլ կա՝ որքան ժամանակն անցնում է, այդքան ավելի է բարդանում իրականության հետ համակերպվելը, իրողություններն ընդունելը եւ հարազատի աճյունը վերցնելը»։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: