ՀՀ գլխավոր դատախազությունը «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը կիրառում է միայն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ: Այդ մասին է վկայում նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ուղարկված պատասխանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից խնդրել է գրավոր տրամադրել տեղեկություն, թե 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ապօրինի գույքի բռնագանձման գործերով ներկա եւ նախկին պաշտոնյաներից ում գույքն է ուսումնասիրության ենթարկվել (ներկայացնել ողջ ցանկը): Ի պատասխան՝ դատախազը հայտնել է, որ տվյալները գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի նպատակներից:
Այսինքն՝ դատախազությունը գաղտնի է պահում, թե ում ապօրինի ծագման գույքի ծագումնաբանությունն է ուսումնասիրում: Բայց դատելով մեր երկրորդ հարցի պատասխանից՝ դատախազությունը միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների գույքն է ուսումնասիրում, բայց ոչ որեւէ գործող պաշտոնյայի կամ իշխող ՔՊ-ականի: «Ժողովուրդ» օրաթերթի երկրորդ հարցին, թե կոնկրետ որ պաշտոնյաների կամ նախկին պաշտոնյաների գործերով են արդեն հայցեր ներկայացվել դատարաններ (ներկայացնել ողջ ցանկը), դատախազությունը սիրահոժար մի ողջ ցանկ է ներկայացրել. 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հայցադիմումներ են ներկայացվել ընդդեմ հետեւյալ պաշտոնատար անձանց (նկատենք, որ բոլորը նախկին պաշտոնյաներ են կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներ).
Խոշոր կոռուպցիոներներից գրեթե ոչ ոք չկա ցանկում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։