Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանն իրականում ոչ միայն կամ ոչ այնքան բռնապետ է, որքան դռնապետ, հանուն իշխանության պահպանման արդեն իսկ բացել է Արցախի դռները և պատրաստ է բացել ՀՀ դռները. «168 ժամ»

Հոկտեմբեր 19,2023 10:50

Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի մեծագույն ձեռքբերում՝ ներկայացնում է ժողովրդավարությունը:

Ծափահարողներն ու հիացողները, իհարկե, թքած ունեն, որ այն, ինչ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում ներկայացնում է՝ որպես ժողովրդավարություն, որևէ աղերս չունի իրական դեմոկրատիայի հետ, որովհետև իրական ժողովրդավարություններում շինծու քրեական գործերով քաղբանտարկյալներ չեն լինում, Սահմանադրական դատարանը հակաօրինական միջոցներով  չեն բռնազավթում ու նույնիսկ ՏԻՄ ընտրված ղեկավարներին չեն ազատազրկում:

Ժողովրդավարությամբ, այն ճանաչելով կամ մերժելով՝ աշխարհաքաղաքականություն կարող են վարել և վարում են միայն գերտերությունները:

Եվ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը դա չի գիտակցում, ճիշտ հակառակը՝ նա ժողովրդավարությունը Հայաստանի արտաքին քաղաքականության դոկտրինի հիմքում դնելու կործանարար քայլին գնացել է խիստ հաշվարկված, քանի որ այդ կարգախոսներով հավաքական Արևմուտքն օգնում է նրան պահպանել իշխանությունը՝ երկրի ներսում հաստատելով բովանդակությամբ բռնատիրական կարգեր: Այն տարբերությամբ, որ Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ միայն կամ ոչ այնքան բռնապետ է, որքան դռնապետ, որովհետև հանուն իշխանության պահպանման արդեն իսկ բացել է Արցախի դռները և պատրաստ է բացել Հայաստանի դռները բոլոր նրանց առաջ, ովքեր Եվրախորհրդարանում կրակոտ ելույթներ չեն ունենում ու ծափերի չեն արժանանում, որովհետև եվրոպացիները նրանից գնում են ոչ թե ժողովրդավարության մասին էժանագին պոպուլիզմ, այլ էներգակիրներ և դրանց հիման վրա կառուցվող աշխարհաքաղաքականություն:

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031