ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։
Երբ Կոստանյանն ակտիվ հեղափոխական էր եւ պայքարում էր պարտադիր զինծառայության դեմ, չէր էլ կարող մտածել, որ մի օր իր տարեկան եկամուտները կաճեն՝ 276 հազարից դառնալով տարեկան 7 մլն 739 հազար դրամ, որը միայն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ չհաշված գործուղումների համար ստացված օրապահիկները: Ըստ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 906 հազար դրամ, սակայն 2019 թվականին ներկայացված հայտարարագրում փոխնախարարի ֆինանսական միջոցները կազմել են միայն 300 եվրո։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։