Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծատառով Քաղաքի վերջը

Հոկտեմբեր 19,2023 10:00

Համաշխարհային գրականության մեջ հատկապես հետաքրքիր եւ, իմ կարծիքով, արժեքավոր են այն նմուշները, որոնք նկարագրում են դարաշրջանների բեկումը: Մեծ գրողները կարողանում են հրաշալիորեն զգալ այդ բեկման բնորոշ դրսեւորումները, եւ իրենց կերպարների, կյանքի առօրյա մանրամասների միջոցով փոխանցել այդ ամենն ընթերցողներին:

Դասական օրինակ է, իհարկե, Ուիլյամ Ֆոլքները, որը վարպետորեն նկարագրել է ամերիկյան ավանդական «Հարավի» վախճանը: Գրողի ամբողջ համակրանքն, իհարկե, «հարավցիների» կողմն է: Նրանք, ըստ այդմ, ունեն ամուր բարոյական, մշակութային «միջուկ», պատվախնդիր են եւ խենթ: Այնքան խենթ, որ պատրաստ են Քաղաքացիական պատերազմի ժամանակ անչոուսներ հայթայթելու համար մխրճվել հակառակորդի՝ «յանկիների» շարքերի մեջ: Այդպես է Ֆոլքները «հարավցիների» բարոյական առավելությունները նկարագրում «Սարթորիս» վեպում: Մեկ այլ բնորոշ մանրամասն նույն գործում՝ ծերացած եւ, ըստ էության, առանց աշխատանքի մնացած սեւամորթ ծառա Սայմոնի արհամարհանքը եւ մյուս կողմից՝ սարսափը տրանսպորտային նոր միջոցի՝ ավտոմեքենայի հանդեպ:

Մեր գրականության մեջ վիթխարի բեկման այդ նկարագրությունը կհամեմատեի Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության հետ: Այստեղ տաղանդի նույն ուժգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես է «ավարտվում» հայ ավանդական գյուղը:

Այն աղետը, որը մեզ հետ է պատահել, սպասում է իր իմաստավորմանը: Դա, եթե հուզական բնութագիր չտանք, նույնպես բեկում է, անցում: Իհարկե, հիմա դժվար է տալ դրա ամբողջական նկարագիրը: Կարող եմ միայն վարկած առաջարկել: Դա իմ իմացած Քաղաքի, Քաղաքացու, քաղաքացիական հասարակության (ոչ թե հ/կ-ների, այլ իրական համերաշխության, հորիզոնական կապերի, դրանց վրա հիմնված կոմունիկացիայի) քայքայումն է: Դա «պոստմոդեռնի», սոցիալական ցանցերի հաղթանակն է:

Թիֆլիսը, Շուշին, Էրզրումը, որտեղ ապրել են իմ ծնողները, ավելի հեռու նախնիները, Քաղաքներ էին: Երեւանը Քաղաք էր 1988 թվականին: Երեւանը «սոցցանց» էր 2020-ին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031