Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ քաղաքական ռազմավարական վերլուծաբանները շփոթության մեջ են

Հոկտեմբեր 19,2023 13:00

Լիբանանն ու «Հըզբոլլահը» մտե՞լ են «Գազայի պատերազմ»

Հայ քաղաքական վերլուծաբանները, որպեսզի կարողանան հասկանալ լիբանանյան հանելուկը, պետք է մի շատ պարզ քայլ կատարեն, որ հասկանան լիբանանյան առեղծվածը: Նրանք պետք է Լիբանանին վերաբերվեն եւ դիտեն այնպես, ինչպես դիտում են Հայաստանը։

Խոսքերս կարող են ինքնին հանելուկ թվալ, բայց ես չեմ փորձում վարվել այնպես, ինչպես մերձավոր-արեւելյան, արեւմտյան եւ տեղացի արեւելյան հայերը, ովքեր ցանկանում են թվել, խորհրդավոր մտքեր նետել: Ոչ: Ասում եմ, որ ես կարող եմ ավելի լավ հասկանալ Լիբանանի քաղաքական նրբությունները շատ ավելի փորձառու եւ առաջադեմ քաղաքական վերլուծաբաններից, որոնք կարող են սովոր լինել վերլուծել արեւմտյան եւ առաջադեմ պետությունները, բայց նրանք պետք է սկսեն մտածել «երրորդ աշխարհի» երկրների ակնոցով, որտեղ պետական մեխանիզմը նշվում է որպես անորոշ, եւ այդ երկրներից մեկը իմ եւ հայաստանյան վերլուծաբանների երկիրն է՝ Հայաստանը։

Որեւէ մեկը կարո՞ղ է վիճարկել այն փաստը, որ Հայաստանում քաղաքական շատ հոսքեր եւ զարգացումներ կարող են թվալ, թե ընթանում են որոշակի ուղղությամբ, սակայն դրանք վճռական պահին սխալ կանխատեսումներ են դառնում: Ընդամենը մի քանի օր առաջ տասնյակ հայաստանյան եւ միջազգային կայքերի քաղաքական վերլուծաբաններ գրեթե վճռականորեն եզրակացրեցին, որ Հայաստանը կլքի ռուսական ճամբարը եւ կուղեւորվի դեպի Արեւմուտք: Թվում էր, թե դա ժամանակի հարց է, եւ ոմանք սկսեցին հաշվարկել այս սցենարի իրականացման համար պահանջվող ժամանակը, այլ ոչ թե դա դառնալու է վերջնական զարգացում, թե հակառակը:
Հետեւաբար, բնական է, որ հայ վերլուծաբաններն ընկնեն նույն սխալ ենթադրությունների մեջ ընդամենը մի քանի օրից, թե լիբանանյան հարավը, որ վերահսկված է «Հըզբոլլահի» կողմից եւ բաժանված իսրայելյան սահմանից միջազգային խաղաղապահ ուժերով, որ չի գործում 7-րդ հատվածի ներքո, եւ՝ Միավորված ազգերի կազմակերպության 1701 բանաձեւի համաձայն, Իսրայելի հյուսիսային ճակատը կհասնի ռազմական առճակատման պատերազմի (7-րդ բաժնի համաձայն ընդունված որոշումները նշանակում են, որ դրանք կրում են պարտադիր բնույթ եւ անհրաժեշտության դեպքում կիրականացվեն ուժով-Պ.Մ.):


Բայց եթե մենք հետեւում ենք Լիբանանին, ինչպես հետեւում ենք Հայաստանին, սկսում ենք հասկանալ, որ Լիբանանում ոչինչ այն չէ, ինչ թվում է, իհարկե, վերջին օրերին, ամեն օր, Հարավային Լիբանանից հրթիռներ են արձակվել, եւ Իսրայելը պատասխան հարված է հասցրել դրանց։ Բախումներ են, երկու կողմերն էլ ունեցան զոհեր, առաջին օրը լուրերն ակտիվ էին լիբանանյան խմբավորման ճակատում: Ոմանք սկսեցին «զեկուցել» զոհերի մասին «Հըզբոլլահի» շարքերից, մինչեւ «Հըզբոլլահն» արձակեց «կորնետ» հրթիռներ՝ խփելով իսրայելական գերժամանակակից տանկերին, լսեցինք իսրայելցիների զոհերի մասին, բայց ամեն առիթով, մի քանի ժամ անց, լուրերը փոխվեցին, եւ այն, ինչ թվում էր որոշիչ գործոն, որը կհանգեցնի պատերազմի, հանկարծ մեկ այլ պատմություն սկսվեց։ Պարզվեց, որ պաղեստինյան իսլամական ջիհադը հրթիռներ է նետել, ոչ թե «Հըզբոլլահը», այնուհետեւ «Հըզբոլլահը» հայտարարեց երեք զոհի մասին, լիբանանցիներս, թեթեւացած զգացինք, որ ամեն ինչ հանդարտվեց, եւ, այնուամենայնիվ, սրման ջերմաստիճանը օր օրի բարձրացավ, եւ սոցիալական ցանցերը, youtube-ը, բոլորը բարձրագոչ վերնագրեր տարածեցին, որ ցանկացած սովորական հեռուստադիտող ենթադրում էր, որ պատերազմը սկսվել է «Հըզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ…

Չգրաքննված, անկախ, անհատ բլոգերների երեւույթը վատթարացրեց իրավիճակը, ովքեր կարողացան ստեղծել հազարներով դիտված տեսանյութեր գովազդի փոխարեն, սիրողական պատեհապաշտ միջին մակարդակի բլոգերների համար, որը հանգեցրել է գործնականում կեղծ լուրերի, միտումնավոր ուռճացված էժանագին վերլուծությունների:

Մենք պետք է ուսումնասիրենք Իսրայելի եւ «Հըզբոլլահի», ինչպես նաեւ Լիբանանի եւ նրա կառավարության մնացած հաշվարկներն ու դրդապատճառները:

Ես իսրայելական կողմի փորձագետ չեմ, եւ երբ կա մի թեմա, որի մասին ես բավարար գիտելիքներ չունեմ, ուղղակի նշում եմ մի նախադասություն, որը հայերը չեն սիրում օգտագործել. «Չգիտեմ, գաղափար չունեմ»: Այն ամենը, ինչ ես գիտեմ, այն է, ինչ ես լսել եմ, որ Իսրայելի համար դժվար կլինի միաժամանակ երկու ճակատով կռվել:

Իսկ ինչ վերաբերում է Լիբանանին, ապա պետք է վերլուծել մի քանի կողմ։

«Հըզբոլլահը» Լիբանանի ամենաուժեղ խաղացողն է, այն ունի աներեւակայելի ուժեղ զինված խմբավորում, ավելի ուժեղ, քան լիբանանյան բանակը, նրան ֆինանսապես աջակցում է Իրանը: Նա նույնիսկ ավելի արդյունավետ է դրսեւորվել սիրիական պատերազմում, նա մտել է սիրիական պատերազմի մեջ՝ առանց Լիբանանում որեւէ մեկի հետ խորհրդակցելու, նույնիսկ նրա քաղաքական դաշնակիցների, շիաների մեծամասնությունն աջակցում է նրան, քրիստոնյաների կեսը եւ սուննիների փոքրամասնությունը (երկրի մոտավորապես կեսը):

«Հըզբոլլահն» ունի առանցքային հիմնական փաստարկ. Լիբանանի ներքաղաքական սպեկտրի համար այն պնդում է, որ նա զենք է պահում, որպեսզի կարողանա ռազմական ճանապարհով ազատագրել Շեբաայի ագարակները իսրայելական օկուպացիաներից, եւ մինչ այժմ, Շեբաայի սեփականատերը որոշված չէ ՄԱԿ-ում, Սիրիա՞, թե՞ Լիբանան:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային քաղաքական սպեկտրին՝ արաբական եւ իսլամական աշխարհին, ապա «Հըզբոլլահը» պնդում է, որ ինքը արաբական իսլամական պաղեստինյան իրավունքների պաշտպանն ու ախոյանն է, եւ իր բանակը կկանգնի Պաղեստինի կողքին, նպաստելու Պաղեստինի ազատագրմանը։

Իսկ ինչ վերաբերում է լիբանանյան պետությանն ու իշխանություններին, երբ 2005 թվականին սիրիացիները լքեցին Լիբանանը, անընդհատ լիբանանյան հաստատությունները բախվում են վակուումի, տարի է պահանջվում նոր կառավարություն ձեւավորելու կամ նոր նախագահ ընտրելու համար, խորհրդարանի ընտրական օրենքի կամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին համաձայնություն ձեռք բերելու համար: Ներկայումս Լիբանանը նախագահ չունի, հետեւաբար, ըստ երկրի սահմանադրության, Լիբանանի կառավարությունն ունի սահմանափակ իրավասություններ, միայն «անմիջական պարտականություններ կատարող կառավարություն է» եւ իրավունք չունի վճռական, վերջնական որոշում ընդունել, որը թողնում է պետական կառույցները կիսակաթվածահար վիճակում:

Վերջերս՝ մի քանի օր առաջ մի տեսանյութ ամփոփում էր այդ ամենը: Լիբանանյան հեռուստաընկերությունը. «New TV»-ի թղթակիցը Լիբանանի վարչապետին հարցրեց. «Լիբանանի կառավարությա՞նն է պատկանում Լիբանանում պատերազմի եւ խաղաղության որոշումը»: Վարչապետի անկեղծության մակարդակը ցնցող էր, ոչ թե բովանդակությունը, այլ այն, որ վարչապետն այդքան անկեղծ ու ինքնաբուխ պատասխանեց թղթակցին. «Լո՞ւրջ եք ասում: Դուք ապրում եք Լիբանանում, թե Կուրասաո կղզիներում, ես անում եմ միայն այն, ինչ կարող եմ անել, հիմա ինձ հարցնո՞ւմ եք, արդյոք այդ որոշումը պատկանում է Լիբանանի կառավարությանը»:

Իսկ «Հըզբոլլահի» հակառակորդ քաղաքական խմբերը՝ երկրի մյուս կեսը (նրանք այս ուղղությամբ վճռական դեր խաղալու հնարավորություն չունեն), կարող են միայն քննադատել «Հըզբոլլահին» եւ քարոզարշավ իրականացնել նրա դեմ, բայց նրանք ունեն որոշակի ռազմավարություն, ցույց տալ եւ ապացուցել լիբանանյան հասարակական կարծիքն աշխարհին, որ «Հըզբոլլահի» փաստարկներն այդ զենքերը պահելու համար միայն պատրվակ են, եւ նա շահագրգռված չէ ոչ լիբանանյան հողերի ազատագրմամբ, ոչ պաղեստինցիներին աջակցելու, եւ նա չունի այդ զինուժը։ Իսրայելի բանակին դիմակայելու հնարավորությունները, եւ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կեղծ թատրոն է, որի միակ նպատակն է արաբական Լիբանանն ամբողջությամբ դնել պարսկական Իրանի լիակատար տիրապետության տակ եւ առանձնացնել Լիբանանն արաբական ընտանիքից:

Հետեւաբար, իրավիճակը հասկանալու համար մենք պետք է հասկանանք «Հըզբոլլահի» իրավիճակը: Կան այսպիսի մոտեցումներ.

«Հըզբոլլահը» շահագրգռված է, որ Հարավային Լիբանանում բնական գազի «թեկնածու» վայրերից գազ գտնվի եւ արտահանվի, կա անուղղակի համաձայնություն լիբանանյան պետության եւ Իսրայելի միջեւ եւ պատերազմը Իսրայելի հետ կարող է խափանել այդ գործողությունները:

«Հըզբոլլահը» լավ գիտի, որ եթե պատերազմի մեջ մտնի Իսրայելի հետ, մինչդեռ լիբանանցիները գտնվում են ֆինանսական սնանկության ճգնաժամի մեջ, լիբանանցիների մեծ մասը կարող է կատաղի թշնամացնել նրա դեմ, եւ այժմ Լիբանանը գտնվում է ամբողջական փլուզման եզրին, այն բանից հետո, երբ փլուզվեց ֆինանսապես եւ տնտեսապես, նման իրավիճակը կարող է նշանակել, որ լիբանանյան բանակը եւ անվտանգության ուժերը կարող են փլուզվել, ինչը հըզբոլլահներին թիկունքը կմերկացնի թշնամի արմատական իսլամական սուննի զինյալների առջեւ:

Մյուս կողմից, «Հըզբոլլահը» անհարմար դիրքում է իր տեղական աջակից միջավայրի առաջ, նա նրանց քարոզում էր, որ չի մնա դիտողի դիրքում, եթե պաղեստինցիները վճռական ճակատամարտ մղեն Իսրայելի դեմ, եւ եթե ոչ հիմա, ապա երբ: Հետեւաբար, մենք պետք է ուշադրություն դարձնենք «Հըզբոլլահի» քաղաքական միջավայրի որոշ հայտարարություններին, որոնք ասում են՝ «Եթե Իսրայելը ցամաքային հարձակում գործի Գազայի դեմ, «Հըզբոլլահը» կմասնակցի այս պատերազմին»:

Այսօր «Հըզբոլլահը» գտնվում է անհարմար վիճակում, քանի որ տասնամյակների ընթացքում բարձր հնչեղությամբ հայտարարություններ է արել, եւ այժմ հասկանում է, որ պատրաստ չէ նման պատերազմի: Այստեղից մենք կարող ենք հասկանալ, թե ինչու ամեն օր սահմանափակ բախումներ է նա իրականացնում Իսրայելի հետ, իսկ Իսրայելը, մյուս կողմից, ինչպես վերլուծում են ռազմավարական, ռազմական փորձագետները, նույնպես չի ցանկանում պատերազմ մղել երկու ճակատով, մանավանդ, գիտակցում է, որ «Հըզբոլլահը» բավականին ուժեղ է, քան ՀԱՄԱՍ-ը, այդ դեպքում մենք կարող ենք հասկանալ, թե ինչու ամենօրյա բախումները չեն վերածվում կատարյալ պատերազմի:

Բայց մենք երբեք չպետք է ենթադրենք, որ այս բոլորը երաշխիք են, որ ամեն ինչ կմնա վերահսկողության տակ: Սա շատ վտանգավոր խաղ է, եւ «Հըզբոլլահը» հավանաբար գիտակցում է, որ վաղ թե ուշ հնարավոր է չի կարողանալու խուսափել այդ ներգրավումից, օրինակ, եթե Իսրայելը ցամաքային հարձակման դիմի Գազայի վրա, «Հըզբոլլահը» կարող է ներքնապես փլուզվել, զլանալով մտնել պատերազմի մեջ, կորցնելով իր գաղափարական վարդապետական դատի հիմնավորումը:

Կարծում եմ, որ «Հըզբոլլահը» եւ Իսրայելը երկուսն էլ ներկայումս ժամանակ են շահում, եւ երկու կողմերն էլ ցանկանում են խուսափել խմելու այդ դառը բաժակից, միմյանց դիմակայելու ընդհանուր ռազմական առճակատման պատերազմի ընտրանքով:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

լիբանանահայ բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
18.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    I like reading Mr. Manukyan, he intuitively understands the middle east from inside. We have many such Armenians in different parts of the world, some of them at high positions, in the diplomatic teams of other country. That resource should be used to benefit Armenia.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031