Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Տուլայի հայ համայնքի ներկայացուցիչներին` համայնքի ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանին, համայնքի ղեկավարի որդի Գառնիկ Պապյանին և համայնքի ներկայացուցիչ՝ ծագումով Իջևանից Արմեն Հարությունյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում վերաբնակեցված անձանց կարիքները հոգալու և աջակցություն ցուցաբերելու հետ կապված մի շարք հարցեր:
Այնուհետև պատվիրակությունը Տուլայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Պապյանի նախաձեռնությամբ դրամական օգնություն է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված բազմանդամ ու բազմազավակ մի շարք ընտանիքների։
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետի աշխատակազմ