Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ փոխնախագահ Ամելիա Լակրաֆի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արման Եղոյանն արժեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությունը, անդրադարձել առաջիկա ծրագրերին:
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, մարտահրավերները:
ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման հարցում կարեւորվել է միջազգային դերակատարների հստակ քայլերի անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Կողմերը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատումը:
ՀՀ Ազգային ժողով