ԱԳ նախարարության նախկին գլխավոր քարտուղար, դիվանագետ Վահագն Մելիքյանը չի մտաբերում դեպք, երբ որեւէ երկրի ղեկավար, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միանգամից իր մի քանի երեխաների հետ արտասահմանում պաշտոնական հանդիպումների ներկայանա:
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր երեք դստեր հետ մեկնել է Ստրասբուրգ, ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպել, աղջիկներին հետը տարել ու ծանոթացրել Մեցոլայի հետ:
Ամենայն հավանականությամբ, դուստրերը նաեւ ԵԽ դահլիճում Փաշինյանի ելույթին էլ են ներկա գտնվել, որովհետեւ Մարիամ Փաշինյանը ԵԽ դահլիճից լուսանկարներ է հրապարակել:
Կարդացեք նաև
«Ընդունված չէ պրակտիկայում նման բան, բայց մեզ մոտ պրակտիկաներին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, անում են այն, ինչ ուզում են: Նայեք, որեւէ արգելք գոյություն չունի, բայց այդպես ընտանիքով հավաքվել, գնալն էլ չկա, էլի: Երեք երեխայիդ հավաքել, տարել ես, ես պատասխան չունեմ՝ ինչի համար է դա արվում: Մի օր գուցե կբացատրեն, թե ինչի համար է դա արվում:
Պրակտիկայում ընդհանրապես ընդունված չէ, եթե նույնիսկ տանում էլ են, այդ երեխեքին ոչ մեկը չի տեսնում էլի: Ես գոնե իմ պրակտիկայում երբեւիցե չեմ հանդիպել նման դեպքի: Մաքսիմալ այն, ինչ ընդունված է, երկրի ղեկավարը, եթե կին չունի, կարող է իր ավագ դստեր հետ ներկա լինել, եթե զույգով հրավերներ են, ինչ-որ պաշտոնական մեծ արարողությունների: Օրինակ՝ Իտալիայի նախագահի տարբերակը, որ կին չունի, բայց ավագ դստեր հետ է ճամփորդել, դա ընկալելի է, ընդունված է, որ մենակ չլինի: Բայց միայն այդ պարագայում է ավագ դստեր տարբերակն աշխատող, այն էլ ոչ միշտ է, որ դրանից օգտվում են երկրի ղեկավարները»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Մելիքյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դեհ Աշոտիկը գնաց, այս աղջիկներին էլ բերեց այստեղ տեղավորի, կինն էլ ինչ որ չի երեվում, մի օր էլ ինքը կ՛անհայտանա։ Լավ , խորհրդականը գոնե էնքան խելք չունի՞, որ ներկայացնի արարողակարգը։ Չտես՝ չտես, այսքան էկ չտես։ Բայց հո երես չունի՜՜՜
Հասկացա, այն մեկը չեք տպագրում, իսկ այս մեկով էլ ես միայն մի հարց ունեմ, այն է․ Ու՞մ միջոցներով են աղջիկները հասել Ստրասբուրգ։