shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում տախտակներով բարձված բեռնատարը Հերացի փողոցից դեպի Արմենակյան փողոց՝ լուսակիրի մոտ, տախտակների թափման հետևանքով մասամբ հայտնվել է օդում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, մինչև տախտակները տեղափոխել են, այնուհետև բեռնատարը դարձի են բերել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: