Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրաստանի խորհրդարանին չհաջողվեց իմփիչմենթի ենթարկել երկրի նախագահին

Հոկտեմբեր 18,2023 20:25

Վրաստանի խորհրդարանին չհաջողվեց իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ անել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Իմփիչմենթին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 1-ը: Ըստ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի, եթե իմփիչմենթին կողմ չի քվեարկել խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն երկու երրորդը, տվյալ դեպքում՝ 100 պատգամավոր, ապա հարցը համարվում է հանված:

Այսպիսով, Սալոմե Զուրաբիշվիլին կշարունակի զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել էր երկրի նախագահին իմփիչմենթի ենթարկելու մի խումբ խորհրդարանականների դիմումը: Դատարանը վճռել էր, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի Հիմնական օրենքը՝ արտերկրյա շրջագայությունների մեկնելով առանց կառավարության թույլտվության։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031