Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարները:
Հանդիպումը կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի շրջանակներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության երկկողմ օրակարգը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։