Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու Ադրբեջանին ուղղված Նիկոլ Փաշինյանի խնդրանքի, ՀՀ շահերին դավաճանելու մասին Կարապետյանի հայտարարության առնչությամբ վարույթ չի նախաձեռնվել. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 18,2023 19:45

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերին դավաճանելու և Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգի մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանի հայտարարության հիման վրա առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ դատախազությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր նաեւ, որ արժանահավատ տեղեկություններ ունի, որ հենց կառավարության ղեկավարը, վախենալով իր աթոռի համար, ադրբեջանցիներին խնդրել է ձերբակալել Ռուբեն Վարդանյանին ու նրան թույլ չտալ` գալ Հայաստան:

«Փաստինֆո»-ն դեռեւս հոկտեմբերի 5-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք վարույթ նախաձեռնվել է Ա. Կարապետյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ, քանի որ բանավոր հարցումներին դատախազությունը հրաժարվում էր պատասխանել։

Գրավոր հարցումից 13 օր անց միայն, այսինքն օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ, հաջողվեց ստանալ պատասխան դատախազությունից, որը վկայում է Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ հանցավոր արարքները ՀՀ դատախազության կողմից հովանավորվելու մասին։ Այն է՝ վարույթ չի նախաձեռնվել, զննության է ենթարկվել ինչ-որ վարույթի շրջանակներում։

«ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունը զննության է ենթարկվել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող վարույթով և դարձվել քննության առարկա՝ նույն քրեական վարույթով նախաքննության ընթացքում»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Թե կոնկրետ որ վարույթին է կցվել հայտարարությունը՝ հստակ չի նշվում։ Այսինքն՝ խուսափել են նշել կոնկրետ որեւէ տվյալ, ինչը թույլ կտար հետագայում ապահովել հանրային վերահսկողությունը «քննության» արդյունքների նկատմամբ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031