Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարությունը հանդիպել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր քարտուղար Թալիփ Ուզունի գլխավորած պատվիրակության հետ։
Համայնքի նախագահ, Ադրբեջանի միլլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին խոսել է վերջին 200 տարիների ընթացքում ադրբեջանական ժողովրդի առջև ծառացած խնդիրների մասին և ասել, որ վերջին հարյուրամյակում արևմտյան ադրբեջանցիներն իբրև 4 անգամ արտաքսվել են Հայաստանից և «ենթարկվել ցեղասպանության»։
Նշվել է, որ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձը «հայրենի հող» մարդու հիմնարար իրավունքն է, և արևմտյան ադրբեջանցիների համար այդ իրավունքները պետք է երաշխավորվեն։
Region Monitor