Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՇՎ-ներից բացի գրանցվել են ԿՈՎԻԴԻ եւ կարմրուկի դեպքեր»․ Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբեր 18,2023 18:20

«Աշունն ակտիվացման շրջան է, ունենք ոչ միայն սուր շնչառական վարակներ, ունենք նաեւ ԿՈՎԻԴ, կարմրուկ։ Մենք պետք է աչալուրջ լինենք, եւ ես խորհուրդ եմ տալիս, որ ռիսկի խմբի անձինք անպայման այս սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն ընդունեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ երկուշաբթի օրվանից իրազեկման արշավի շրջանակներում սկսելու են գրիպի դեմ պատվաստման գործընթացը։ «Գրիպի դեմ պատվաստանյութն ամեն տարի մշակվում եւ համապատասխանեցվում է տվյալ տարում շրջանառվող ամենավտանգավոր շտամերին եւ տարիներ ի վեր ապացուցում է իր արդյունավետությունը։ Մենք ամեն տարի պատվաստում իրականացնում ենք եւ այս տարի էլ մեր քաղաքացիներին հորդորում ենք օր առաջ պատվաստվել, քանի որ նաեւ գրիպը հանդիսանում է շատ լուրջ ռիսկի գործոն առողջական խնդիրներ ունենալու պարագայում»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031