Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նոր ծառայողական էլեկտրոմոբիլներ գնելու մրցույթ է կազմակերպել

Հոկտեմբեր 18,2023 18:12

Այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը (լուսանկարում) ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով կառավարությունը պետք է ունենա լիազորություն սահմանել պաշտոնատար անձանց ծառայողական մեքենաների հատկացման եւ շահագործման կարգը, վառելիքի փոխհատուցման կարգը, սահմանաքանակը, ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները:

Սիմոնյանն ասաց, որ կառավարությունն արդեն մշակել է այդ ամենը, այդ թվում՝ ավտոմեքենաների քսուքների, վառելիքի չափաքանակները:

Բաբկեն Թունյան

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ ունե՞նք նպատակ պետական ավտոպարկը թարմացնելու ժամանակ նախապատվությունը տալ էլեկտրոմոբիլներին:

Արմեն Սիմոնյանն ասաց, որ էլեկտրոմոբիլների հետ կապված Պետգույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ երբ մրցութային գործընթաց են կազմակերպել էլեկտրոմոբիլների ձեռքբերման, այն նկարագիրը, որը դրվել էր մրցույթին ու այն քանակները, որոնք պետք է ձեռք բերվեին, ցավոք, այդ չափանիշներով չի եղել դիմող կազմակերպություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031