Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ստեփանակերտի պայթյունից տուժած 180 անձ դեռ հիվանդանոցում է, նրանցից 32-ի վիճակը ծանր է»․ Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբեր 18,2023 18:04

«Այս պահին պայթյունից տուժած 180 պացիենտ ունենք մեր բժշկական կենտրոններում։ Նրանցից 32-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այսինքն՝ մենք դեռեւս ունենք բավական ծանր վիճակում գտնվող պացիենտներ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի պայթյունից տուժածներին։

Նրա խոսքով՝ կան նաեւ դուրսգրումներ, եւ բժիշկներն արդեն իրականացնում են բազմաթիվ վերակառուցողական վիրահատական միջամտություններ։ «Գիտեք, որ այրվածքներից հետո վերականգնողական ընթացքը բավական երկար ու ծանր է, եւ պացիենտներն ամիսներ շարունակ դեռ պետք է գտնվեն բժիշկների վերահսկողության տակ։ Մենք 20 պացիենտի տեղափոխել էինք ԱՄՆ, Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա՝ բուժվելու։ Հիմնականում երեխաներին էինք ուղարկել եւ այն մեծահասակներին, ովքեր եւս ծանր վիճակում էին, եւ անհրաժեշտ էր օգնող ձեռքեր մեր մասնագետներին»,- հավելեց նա։

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ նման մասշտաբի պայթյունի եւ տուժածների պարագայում պետք է մոբիլիզացնեին ողջ կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ հնարավոր դարձնեին աշխարհի առաջատար կլինիկաներում պացիենտներին բուժօգնության տրամադրումը։ Արտերկիր տեղափոխված երեխաների բուժման հարցում կա որոշակի դրական դինամիկա, ըստ նախարարի, բուժման որոշակի փուլեր ավարտելուց հետո նրանք կվերադառնան Հայաստան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031