Ադրբեջանը շարունակում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իր օրակարգն առաջ մղել ամենատարբեր հարթակներում։
Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանում ընթացող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին։
🗣️«Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի Միջին միջանցքի դիվերսիֆիկացմանը նոր ճյուղերով»
🗣️«Ադրբեջանն առաջին իսկ օրերից ակտիվ մասնակցություն է ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացմանը և ներկայում հավատարիմ է ռազմավարական զարգացման կուրսին, որի նպատակներից է Միջին միջանցքի ամրապնդումը որպես Չինաստանից Եվրոպա ամենակարճ ճանապարհի»,-ասել է նա։
Կարդացեք նաև
🟥Մինչ ՀՀ-դե ֆակտո վարչապետը Եվրոպայում խաղաղություն է մուրում, Ադրբեջանը շարունակում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իր օրակարգն առաջ մղել ամենատարբեր հարթակներում։