Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Բաքուն քննադատել է այս որոշումը

Հոկտեմբեր 18,2023 16:52

Նիդեռլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկու միջնորդություն, որոնցից մեկը վերաբերվում է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելուն, իսկ մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին։ Այս մասին ասվում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության հաղորդագրությունում։

Ռազմական օգնության մասին միջնորդության մեջ խորհրդարանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի վրա հարձակվելու հետագա ծրագրերի մասին, և խնդրում է կառավարությանը, ինչպես նաև ԵՄ անդամ մյուս երկրներին դրական արձագանքել Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության խնդրանքին:

Ինչ վերաբերվում է երկրորդ միջնորդությանը, ապա օրենսդիրը Թագավորության գործադիր մարմնին խնդրում է որոշել՝ արդյոք ավելի քան 9 ամիս շրջափակումից և Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղից համապատասխանում է էթնիկ զտում սահմանմանը, թե ոչ։

Նշենք, որ Բաքուն շտապել է քննադատել Նիդերլանդների խորհրդարանի որոշումը։ Այդ երկրում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևը փաստաթուղթը որակել է որպես ոչ կառուցողական, որը «տարածաշրջանը տանում է ռազմականացման, այլ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031