Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերը կօգնեն ուժեղացնել առողջապահական համակարգի պատրաստվածությունը. Ավանեսյանը՝ Մարագոսին

Հոկտեմբեր 18,2023 16:21

Ուժեղացնել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:

Նախարարը նշել է, որ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնել համակարգի պատրաստվածությունը:

Դեսպանը նշել է, որ քննարկման փուլում են ՀՀ-ԵՄ գործողությունների պլանով նախատեսվող զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում  հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև` ընթացիկ բարեփոխումներին:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031