Ես այսօր «Ժողովուրդ» օրաթերթից եմ իմացել, որ ամուսինս Ազգային ժողովից աշխատավարձ է ստացել ու շատ զարմացել եմ. դա սուտ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իր եղբորն ու ամուսնոն աշխատանքի է տեղավորել խորհրդարանում:
«Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ դրամ անգամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցվել միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում Շիրակի մարզում եւ Գյումրիում, եւ երբ տեղափոխվում եմ Երեւան, իմ ամուսինն է ինձ բերում ԱԺ: Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք եւ իմ աշխատասենյակում սպասել, մինչեւ ես աշխատանքս ավարտեմ եւ միասին վերադառնանք մարզ կամ այլ գործի: Դա էլ ոչ շատ հաճախ է լինում:
Անգամ օրենքը թույլ չի տալիս, որ ընտանիքի անդամին գրանցեմ անձամբ ինձ օգնական»,-ասաց Էմմա Պալյանը՝ հավելելով, որ իր ամուսինը այլ զբաղվածություն ունի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: