Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժեց

Հոկտեմբեր 18,2023 15:28

«Միջնորդությունը մերժվել է»,- Aravot.am-ին փոխանցեցին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի աշխատակազմից։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարսեղ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել էր փորձաքննություն իրականացնել։

Aravot.am-ի հետ զրույցում պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ չի մասնակցել նիստին․ տեղյակ չէ դատարանի որոշումից։

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստի ընթացքում Ամրամ Մակինյանն արձանագրեց, որ ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Մաքսհուր» ընկերությունը չէր կարող նման ծավալի մատակարարումներ իրականացնել։ 2013թ ընթացքում «Մաքսհուր» ընկերությունը «Ֆլեշ» և «Սի Բի Էս» ընկերություններից ձեռք է բերել ընդհանուր առմամբ 2 մլրդ 53 մլն 745 հազար 794 դրամի ապրանքներ, և, եթե ընկերությունն ի վիճակի լիներ նման մատակարարումներ իրականացնելու, ապա ապրանք ձեռք չէր բերի ընկերություններից։ Պաշտպանության կողմը միջնորդել էր փորձաքննություն իրականացնել։ Այդ միջնորդությունը դատարանը մերժեց։

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031